Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրել են հայ միգրանտների կեցությունը Ռուսաստանում թեթեւացնող համաձայնագիրը, որը կդառնա Սոչի Հովիկ Աբրահամյանի այցելության «պսակը»: Միակ էական ու առարկայական բանը, որ Հովիկ Աբրահամյանը արել է մինչ այժմ վարչապետի պաշտոնում, դա Հայաստանից արտագաղթի դյուրացումն ապահովող այդ քայլն է:
Հավանաբար մի քանի ամիս կամ տարի անց պարզ կլինի, թե Ռուսաստանն ինչի՞ դիմաց է Հայաստանին արել այդ «լավությունը»: Բանն այն է, որ միգրանտների խնդրի կապակցությամբ, ամիսներ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարեց, թե անլուծելի հարց չկա, պարզապես պետք է աշխատանքային խումբ ձեւավորել եւ տեսնել ինչն ինչոց է: Այսինքն, Ռուսաստանը դեռ ամիսներ առաջ ակնարկեց, թե անլուծելի հարց չկա, հարցն այն է՝ ի՞նչ է պատրաստ Հայաստանն անել դրա համար:
Ճակատագրի հեգնանքով, Սոչի մեկնելուց առաջ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հաստատել է Նիդեռլանդների կառավարության հետ համաձայնագիրը, որով Նիդեռլանդները ֆինանսավորում են այդ երկրում գտնվող անօրինական հայ միգրանտների հարկադիր վերադարձը Հայաստան, Հայաստանում նրանց ադապտացիայի համար անհատական ֆինանսական աջակցություն ցուցաբերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
12.07.2014
Հովիկ Աբրահամյանի հանճարեղ քայլը. «Լրագիր»
Հովիկ Աբրահամյանի հանճարեղ քայլը. «Լրագիր»