Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա․ ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտակա գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:

Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ:

Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով տեսանյութ։