Որոշ պաշտոնյաներ անձամբ կեղծ էջերից տարածում են ատելություն, սպառնալիք, վրավորանք․ ՄԻՊ աշխատակազմ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը․

«Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերին սոցիալական ցանցերում կեղծ օգտահաշիվներից հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:

Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքների՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք:

Ստացվում է՝ ըստ էության գործ ունենք ատելության որջեր կազմակերպելու և վարելու հետ: Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում ենք անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որևէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ»: