Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ֆինանսական հաշվետվություն կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ծախսերի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր4 945 270 160
 2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)705 948 100
 3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում954 504 059
 4 Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր393 021 823
 5 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն982 327 805
 6 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն2446097 104
 7 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն3362427 040
 8 Բժշկական կենտրոնների վերանորոգում981716 259
 9 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ397088 237
  Հանրագումար15168 400586