«Փաստինֆո»-Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կենտրոն Մաքրություն» փակ բաժնետիրական ընկերությունում կեղծ հավաքարարների անվան տակ հափշտակված գումարը կազմում է շուրջ 300 մլն դրամ։ Պարզվում է՝ այստեղ աշխատավարձեր են դուրս գրել ու հափշտակել շուրջ 115 հավաքարարի անվան տակ։
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ կեղծ հավաքարարների մեխանիզմը գործել է մոտ 5 տարի՝ 2008-2013թթ.։ Արդյունքում՝ հավաքարարները փաստացի չեն աշխատել, մայրաքաղաքը չի մաքրվել, սական նրանց անվամբ հաշվարկվել են աշխատավարձեր, փոխանցվել բանկային քարտերին, ինչն էլ ստացել եւ յուրացրել են հանցավոր գաղափարի հեղինակները՝ ՓԲԸ-ի տնօրենի ղեկավարությամբ։
Մեր տեղեկություններով՝ 5 անձի արդեն մեղադրանք է առաջադրվել, որոնց թվում է նաեւ ՓԲԸ-ի տնօրենը եւ գտնվում է կալանքի տակ, իսկ նրա եղբայրը, ով զբաղեցրել է ընկերության ինժիների պաշտոնը եւ մտահղացել այս հափշտակությունը, գտնվում է հետախուզման մեջ։
Լուսանկարը` Մեդիամաքս