Արցախում ռուս սպա է զոհվել

Արցախում Շուշիի մերձակայքում զոհվել է Միջազգային ականազերծման կենտրոնի սպա։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ աղբյուրի, զինվորականը պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, բայց հիվանդանոց տեղափոխման ճանապարհին ռուս զինվորականը մահացել է։ ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ զինվորականի ընտանիքը օգնություն կստանա պետության կողմից։