«Սոսու պուրակ» արգելավայրը գտնվում է ՀՀ պետական սահմաններում, և որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել

«Սոսու պուրակ» արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում, և որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվող «Ողջ Կովկասում արևելյան սոսու ամենամեծ բնական պուրակի 60 հեկտարի կեսը անցավ Ադրբեջանին» վերտառությամբ հրապարակումների, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Սոսու պուրակ» արգելավայրը, որի տարածքը կազմում է 64.2 հա, գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում։

Հիշեցնենք, որ «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1958թ․-ի սեպտեմբերի 13-ի թիվ 341 որոշմամբ։ Այն գտնվում է Հարավային Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային մակրոլանջի ստորոտով անցնող Ծավ գետի ափին, հովտի ողողատային մասում, 700-750 մ բարձրության վրա։

Մինչև 2004 թվականը «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» գտնվում էր Կապանի անտառտնտեսության կազմում, որը, ըստ էության, պահպանությունն ապահովող լծակներ չուներ։ «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ․ մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ1044-Ն որոշման համաձայն առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության հանձնվել է «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը՝ պահպանության և վերականգնման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1401-Ն որոշման «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» սահմանների ճշգրտման և քարտեզագրման արդյունքում արգելավայրի տարածքի չափը կազմել է 64.2 հեկտար։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն