Համաշխարհային բանկը 2021 թ.-ին ՀՀ-ում կանխատեսում է ՀՆԱ-ի 3.1 տոկոսանոց աճ

Համաշխարհային բանկը հրապարակել է 2021-2022 թվականների տնտեսական աճի նոր կանխատեսումները, ըստ որի՝ 2021 թվականին Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ տնտեսությունները կաճեն միայն 3,3% -ով: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Ձայնը

Համաճարակից վերականգնումը դժվարությամբ է անցնում՝ կապված COVID-19 նոր բռնկումների հետ, որոնք խաթարում են բիզնեսի գործունեությունը: Ըստ ՀԲ կանխատեսումների, այս տարի Հայաստանին սպասում է ՀՆԱ-ի 3,1% -ի աճ, իսկ 2022 թ.՝ 4,5%-ի: Սա ավելի բարձր ցուցանիշ է, քան Ռուսաստանի ՀՆԱ-ի սպասվող աճի տեմպերը:

Ռուսաստանում, որի տնտեսությունն ամենամեծն է տարածաշրջանում, ՀԲ փորձագետները 2021 թ-ին ակնկալում են 2,6% -ոց տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, դեկտեմբերին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Ռուսաստանի տնտեսության վերականգնումը COVID-19-ի հետևանքներից ընթանում է կանխատեսումներից ավելի արագ, և հաջորդ տարի կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի ավելի քան 3%-ով: Համաշխարհային բանկը այդ կանխատեսումները համարում է չափազանց լավատեսական և ակնկալում է, որ Ռուսաստանը կվերադառնա ՀՆԱ-ի 3% աճին միայն 2022 թվականին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում