Գերմանիայում այսօրվանից մեղմացվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները այսօրվանից սկսել են մեղմացնել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները. բացվում են խանութները, թանգարանները: Այդ մասին որոշումը կայացվել է Կանցլեր Անգելա Մերկելի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հիվանդության տարածման տեմպի նվազմամբ պայմանավորված իշխանությունները պայմանավորվել են մեղմացնել սահմանափակումները, որոնք գործում էին 2020-ի նոյեմբերի 2-ից:

Միաժամանակ, միջոցներ են ձեռնարկվել սահմանափակումների հրատապ կիրառման առումով. եթե երեք օրերի ընթացքում վարակը որոշակի աստիճանով մեծանա, իշխանությունները դարձյալ կանցնեն սահմանափակումների ռեժիմի կիրառմանը: