Երվանդաշատում կվերականգնվի 1,5 կմ ներտնտեսային ջրանցք, ոռոգվող հողատարածքները կավելանան 65 հեկտարով. Պապիկյան

Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Երվանդաշատում կվերականգնվի 1,5 կմ ներտնտեսային ջրանցք, ոռոգվող հողատարածքները կավելանան 65 հեկտարով։ Տալվորիկում կվերականգնվի մոտ 2,4 կմ ներտնտեսային ջրանցք։ Ոռոգվող հողատարածքները կավելանան 65 հեկտարով։

Մյասնիկյանում լրացուցիչ 55 հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 2,3 կմ ներտնտեսային ջրանցք: Նշված բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 6,2 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 185 հեկտարով։ 

Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչև 60 տոկոսի։ Կնվազեն նաև շահագործման ծախսերը»,- նշել է նախարարը: