Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ապրիլի 16-18-ը, 20-ին, 21-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 18-ին, 20-ին, 21-ին, Շենգավիթում՝ ապրիլի 18-ին, 19-ին:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։