Պատվոգրեր են հանձնվել ԱԻՆ փրկարար ծառայողներին

Այսօր Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանի անունից պատվոգրեր են ստացել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ների 20 փրկարար ծառայողներ, ինչպես նաև ԱԻՆ աշխատակիցներ Մարտին Ասլանյանը և Լևոն Գասպարյանը՝ ռազմական գործողությունների ընթացքում հերթապահություն իրականացնելու, անձնվիրաբար աշխատանքի և անմնացորդ ծառայության համար։

Պատվոգրեր են հանձնվել նաև ԱԻՆ ՓԾ ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանին, պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Զավեն Մելքոնյանին և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանին։

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։