Ալիևը չի բացառել մինչև տարեվերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը. Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև 2023 թվականի վերջը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Եթե հայկական կողմից տեսնենք կառուցողական մոտեցում և, որ ամենակարևորն է, նրանք ամբողջությամբ հրաժարվեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց նկրտումներից, ապա կարող ենք խաղաղ լուծում գտնել շատ շուտով, կարող է լինել նույնիսկ տարեվերջին»,- ասել է Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը հեռարձակվելու է այսօր ավելի ուշ։

Հավելենք, որ Ալիևի հետ հարցազրույցն անցկացրել է Euronews-ի լրագրող Անելիզ Բորգեսը, որը մասնակցել է նաև Արցախի գրավյալ Շուշի քաղաքում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված մեդիա ֆորումին։