Նովակ Ջոկովիչը Ռոլան Գարոսի 4-րդ շրջանում է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ֆրանսիայի բաց առաջնության հաջորդ փուլում է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող մրցաշարի 3-րդ շրջանում Ջոկովիչը մրցում էր Լիտվայից Ռիչարդաս Բերանկիսի հետ:

 1 ժամ 32 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստ հաղթեց երեք սեթերից հետո 6:1, 6:4, 6:1 հաշվով:

Գրունտային ծածկույթի վրա անցկացվող Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկը տրվել է 1891 թվականին: Այս տարի մրցաշարն անցկացվում է արդեն 125-րդ անգամ:

Հոբելյանական մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն եվրո: Տղամարդկանց մենախաղում գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով ռեկորդային` 13 անգամ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում:

Կանանց պայքարում գործող չեմպիոնը Իգա Սվյոտեկն է:

«Ռոլան Գարոսը» կեզրափակվի հունիսի 13-ին: