Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել

Snoop Dogg-ի  համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության և այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը: