Շինարարական աշխատանքները դեռ չավարտված՝ պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ․ քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

Մի՛ արեք այսպես։

Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է։

Շինարարական աշխատանքները դեռ չավարտված, պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, որն էլ, որ չի հաջողվել տանել (մոտ 20 հատ), միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝ ոսկեզանգ, վարդ և այլն։