«ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարությունը ընդգծված միակողմանի փաստաթուղթ է». Վլադիմիր Կարապետյան

«ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարությունը ընդգծված միակողմանի փաստաթուղթ է». Վլադիմիր Կարապետյան
«ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարությունը ընդգծված միակողմանի փաստաթուղթ է». Վլադիմիր Կարապետյան

«Երբ ընթերցում ես ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարությունը, հասկանում ես, որ Հայաստանում կան ոլորտներ, որտեղ իշխանափոխություն չի եղել»:

Նման գրառում է կատարել ԱԳ նախարարի նախկին խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքով, քիչ է այն, որ մի քանի պնդում կա բառացիորեն կրկնող ՀՀԿ-ականների խոսքերը (քաղաքապետի ընտրությունների, իբր, ցածր մասնակցության վերաբերյալ), այն նաև այնպիսի ականներ է պարունակում (ընտրությունների վերաբերյալ քաղաքական ուժերի կոնսենսուսի անհրաժեշտություն, ԸՕ բարեփոխումներից հետո Վենետիկի հանձնաժողովի նախընտրած մինչև 1 տարի ժամանակաշրջանը նոր ընտրություններին բոլոր ուժերին նախապատրաստվվելու համար և այլն), որ համոզվում ես, որ ԵԽԽՎ-ում ոչ մի աշխատանք չի տարվել հայկական իրողությունները բացատրելու, իշխանությունների քայլերը պարզաբանելու, նոր նախաձեռնությունները ներկայացնելու ուղղությամբ:

«Դրա փոխարեն աշխատել է ՀՀԿ-ն՝ իր օրակարգային առաջնայնությունները ամբողջությամբ և անխափան ներկայացնելով և առաջ մղելով: Սա ընդգծված միակողմանի փաստաթուղթ է և չի արտացոլում Հայաստանում ստեղծված քաղաքական իրողությունները: Հուսանք, որ նման իրավիճակներ չեն կրկնվի և մեր պատկան մարմինները կանեն իրենց գործը»,- գրել է Կարապետյանը: