«Ոչ, մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, մենք ժամկետի մասին չենք ասել, մենք ասել ենք քայլերի ու գործողությունների մասին»:
Այդ մասին երեկ կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Համբարձումյանն ու ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը երեկ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:
Համբարձումյանը հայտարարել է, թե որեւէ բան չպետք է բացառել եւ որ ամեն ինչ ցույց կտան հետագա պայմանավորվածությունները:
Այդուհանդերձ, նրանց խոսքով, իրենք իրենց տեսակետները չեն փոխել:
«Մենք ասել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար անհրաժեշտ են այն քայլերն ու գործողությունները, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում»,- ասել է նա: