Մահացել է «Միայնակ Գայլը»՝ Արայիկ Խանդոյանը

Մահացել է  «Միայնակ Գայլը»՝ Արայիկ Խանդոյանը
Մահացել է «Միայնակ Գայլը»՝ Արայիկ Խանդոյանը

47 տարեկան հասակում մահացել է արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

«Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»,-նշել է Ավետիսյանը:

«Այսօր ՝ ժամը 11։00֊ին, ապրիլյան հեղափոխության սկզբից շուրջ վեց ամիս անց , Շենգավիթի դատարանում պիտի կայանար հայկական «Բաստիլի» կալանավոր հանդիսացող «Սասնա Ծռերից» Արայիկ Խանդոյանի և իր ընկերների գործով հերթական դատական «խեղկատակությունը»: Հիշեցնեմ, որ 47-ամյա Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան անցած տարի հունիսի 28-ին, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում մոտավորապես 15 «քաջարի» ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին հայրենասիրության խորհրդանիշ և վեհանձնության օրինակ «Միայնակ գայլին»…»,-գրառում է կատարել նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը։