Վրաստանում կորոնավիրուսից 6 տարեկան երեխա է մահացել

Թբիլիսիում, Ցիցիշվիլիի կլինիկայում կորոնավիրուսից 6 տարեկան երեխա է մահացել: Այս մասին տեղեկությունն «Ինտերպրեսնյուս» լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել է կլինիկայի բժշկական գծով տնօրեն Մայա Չխաիձեն: Նրա խոսքով, երեխայի առողջական վիճակը ծանր էր ու նա վերակենդանացման բաժնում էր, գրում է Ալիք Մեդիան:

«Երեխան ուներ նաև այլ հիվանդություններ՝ էպիլեպսիա, շոկային վիճակում էր, այս ամենին գումարվել էր նաև կորոնավիրուսը»,- ասել է Չխաիձեն:

Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության պիկային շրջանը շարունակվում է: Երկրում մահացության ցուցանիշները ևս չեն նվազում: