«Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն, կամ ընդդիմություն: Քաղաքական զարգացումների արդյունքում քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն եւ ընդդիմություն լինել, եւ իշխանություն: Եթե ասում եմ ընդիմություն՝ այսինքն, նաեւ փոքրամասնություն ԱԺ-ում: ՀՀԿ-ն եղել է եւ փոքրամասնություն, եւ իշխանություն, եւ պատրաստ է նորից լինել փոքրամասնություն»:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա հայտարարել է, թե գնահատականը պետք է ժողովուրդը տա՝ իր քվեարկությամբ, բայց ճիշտն այն է, որ յուրաքանչոյւր քաղաքական ուժ, եթե մտնում է քաղաքական դաշտ, պետք է պայքարի, որպեսզի վերցնի մեծամասնություն եւ իշխանություն լինի: Իսկ եթե այդ նպատակը չկա, ապա ըստ նրա, քաղաքական ուժերը մտել են այլ նպատակների համար:
«Մենք մտնում ենք Ազգային ժողով մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար»,- ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ եթե լինի հնարավորություն՝ կվաստակեն համապատասխան ձայները, չի ինի՝ որպես ընդդիւմադիր ուժ կմտնեն, հնարավոր է նաեւ ընդհանրապես ներկայացված չլինեն Աժ-ում: