Սեպտեմբերից մի շարք գիտական թեմաներ կֆինանսավորվեն.ԿԳՄՍՆ

Հաստատվել է գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը՝ http://scs.am/files/cank-starting-2021.pdf

Ֆինանսավորման գործընթացը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից: Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ և բեկումնային թեմաներին: 

Մրցույթի վերաբերյալ մանրամասները՝

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ