Վրացական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել, որտեղ ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլին ժպտում է ։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Վրաստանում ձերբակալվել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կայացած ասուլիսում Վրաստանի վարչապետը հայտնել է, որ Սաակաշվիլիին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ:
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանում է ու հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտից հինգ րոպե անց նա կներակայանա հանրությանը։