Ցուկերբերգն ավելի քան 6 մլրդ դոլար է կորցրել Facebook-ում խափանումների պատճառով

Երկուշաբթի Facebook, ինչպես նաև Instagram սոցիալական ցանցերն ու WhatsApp և Facebook Messenger ծառայությունները խափանվել էին, ինչի հետևանքով դրանք անհասանելի էին աշխարհի տասնյակ միլիոնավոր օգտատերերի համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Downdetector ծառայությունը, որը վերահսկում է ինտերնետի հիմնական ռեսուրսների անսարքությունները, ստացել է ավելի քան 10.5 միլիոն բողոք սոցիալական ցանցերի անհասանելիության վերաբերյալ: Կայքերի և ծրագրերի հասանելիության հետ կապված խնդիրներ են նկատվել, մասնավորապես, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում, ինչպես նաև ԵՄ երկրներում:

Downdetector-ն ընթացիկ խափանումն անվանել է ամենամեծը Facebook-ի պատմության մեջ: Այն տևել է ավելի քան վեց ժամ, սոցիալական ցանցերի աշխատանքը սկսել է վերականգնվել երեքշաբթի երեկոյան, իսկ խնդիրները լիովին վերացվել են միայն առավոտյան:

Bloomberg-ի տվյալներով՝ Մարկ Ցուկերբերգը խափանումների ժամանակ կորցրել է ավելի քան 6 միլիարդ դոլար կապիտալ (այսինքն՝ ժամում մոտ 1 միլիարդ դոլար): Նրա կարողությունը նվազել է՝ հասնելով 121,6 միլիարդ դոլարի, արդյունքում Facebook-ի հիմնադիրն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երրորդ հորիզոնականից իջել է հինգերորդի, որը նախկինում զբաղեցնում էր Բիլ Գեյթսը:

Աղբյուր՝ Factor.am