ԱՆ-ն մշակում է ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար պատվաստման կամ թեստավորման պարտադիր պահանջի նախագիծ

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար

ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել: 

Այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:

«Դիտարկում ենք այլ երկրների փորձը, օրինակ, ժամանցի վայրեր, համերգասրահներ,

ռեստորաններ այցելելու համար ևս մտցնել նման պահանջ (պատվաստման կամ

թեստավորման պահանջ-խմբ.)»,-ասել է Ավանեսյանը:

Նախարարությունը հիմա աշխատում է դրա վրա: «Հավաքագրում ենք փորձը, թե

կարգավորման մեխանիզմներն ինչպես պետք է լինեն և երկու շաբաթվա ընթացքում արդեն

նախնական նախագիծը կունենանք»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը շեշտեց, որ մեծաթիվ համերգներ են տեղի ունենում, որոնք վարակի

տարածման առումով վտանգավոր են, և պետք է նման պահանջը գործի նաև համերգների,

ռեստորանների համար:

Համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի համապատասխան հրամանի՝ աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն 

ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ: 

Իսկ  պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները 

գործատուին ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության պատվաստման 

բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ տրված առողջության 

առաջնային պահպանման բժշկի կողմից: 

Արդարադատության նախարարության աշխատակազմը պահանջը կիրառելու է

հոկտեմբերի 14-ից: