Առողջապահության նախարարությունից հայտնում են․
«Պատվաստումները՝ որպես COVID-19-ի կանխարգելման լավագույն միջոց։
Մինչ օրս, առկա տվյալների համաձայն, պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։
Միաժամանակ, բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաև վիրուսի տարածման հավանականությունը՝ դրանով նվազեցնելով վիրուսների մուտացիաների և այլ շտամների առաջացման հավանականությունը»։