Որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, վիրուսի տարածման հավանականությունը․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Պատվաստումները՝ որպես COVID-19-ի կանխարգելման լավագույն միջոց։

Մինչ օրս, առկա տվյալների համաձայն, պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։

Միաժամանակ, բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաև վիրուսի տարածման հավանականությունը՝ դրանով նվազեցնելով վիրուսների մուտացիաների և այլ շտամների առաջացման հավանականությունը»։