Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երբ պետությունը քեզ չի կարողանում պաշտպանել հարձակումից, հաստատ ոչ մի խաղաղապահ զորք չի կարող ու չի էլ պաշտպանի, այդ դեպքում անխուսափելի է ինքնապաշտպանությունը՝ այսինքն դու ինքդ ես քեզ պաշտպանում։
Բայց սա պետք է ահազանգ լինի, որպեսզի պետությունն սկսի գործել, ոչ թե շարունակի մնալ անգործունակ, հակառակ դեպքում իսկապես հետևանքները կդառնան ավելի անկանխատեսելի ու էլ ավելի ողբերգական»։