Երբ պետությունը քեզ չի կարողանում պաշտպանել հարձակումից, հաստատ ոչ մի խաղաղապահ զորք չի կարող․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ պետությունը քեզ չի կարողանում պաշտպանել հարձակումից, հաստատ ոչ մի խաղաղապահ զորք չի կարող ու չի էլ պաշտպանի, այդ դեպքում անխուսափելի է ինքնապաշտպանությունը՝ այսինքն դու ինքդ ես քեզ պաշտպանում։

Բայց սա պետք է ահազանգ լինի, որպեսզի պետությունն սկսի գործել, ոչ թե շարունակի մնալ անգործունակ, հակառակ դեպքում իսկապես հետևանքները կդառնան ավելի անկանխատեսելի ու էլ ավելի ողբերգական»։