Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ այսօր Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի արդյունքում հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի երկու զինծառայող է վիրավորվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այս մասին հայտնում է factor.am-ը:
Նշվում է, որ վիրավորներին առաջնային բուժօգնություն է ցուցաբերվել։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 16-ին ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։