Մեր օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում. Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրում է.

«Մեր օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում։

Ես հավատում եմ: Կրթության եւ գիտելիքի գերակայությունը ընտանիքից, համայնքից մինչեւ համալսարան, բիզնես, պետական կառավարման համակարգ:

Աշխատանքի գերակայությունը, աշխատող, արարող մարդը ամենաարժանապատիվ, ամենամեծ հարգանքի արժանի մարդն է։

Բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն արժեք ստեղծելուն ու դրան համակողմանիորեն աջակցելուն:

Եթե համայնքում մեկը ինչ-որ գործ է սկսում, բոլորս պետք է հոգանք դրա հաջողության համար, քանի որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր ներդրումը բոլորիս և յուրաքանչյուրիս հաջողության գրավականն է:

Մեր անհատական եւ հանրային վարքականոններում նման դրսևորումները նորություն չեն, ժամանակին, երբ գյուղում մեկը տուն էր կառուցում, ամբողջ գյուղը մասնակցում էր ինչով կարող է»: