«Ադրբեջանը փորձում է խաղաղապահների ներկայությունն արժեզրկել, հեռահար նպատակ կա նրանց դուրս մղել»․ Փաշինյան

«Կարևոր է արձանագրել, որ առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել։ Եվ այս առումով բոլոր այդ գործողությունները մենք դիտարկում ենք այս համատեքստում, որ Ադրբեջանի կողմից տեղային գործողություններն ունեն հեռահար նպատակ՝ ռուս խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևավորելու համար»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է ստեղծվի իրավիճակ, որ ադրբեջանցիներն ասեն, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան, և պատերազմը շարունակվի, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Համենայնդեպս քաղաքական այդպիսի հեռահար նպատակի ձևակերպում ես տեսնում եմ։ Այսօր նման հարց դնել, իհարկե, չի ստացվի։ Բայց որ նրանք փորձում են խաղաղապահների ներկայությունն արժեզրկել, դա ակնհայտ է։ Եվ այս առումով կարևոր եմ համարում, որ խաղաղապահների և ՌԴ արձագանքը լինի համարժեք այս իրադրությանը»։