«Ճամպրուկ 2019». «Մեդիալաբի» համահիմնադիր Վահե Ներսեսյանի՝ «Դեպորտ» նկարազարդած պատմությունը` մրցանակակիր

«Ճամպրուկ 2019». «Մեդիալաբի» համահիմնադիր Վահե Ներսեսյանի՝ «Դեպորտ» նկարազարդած պատմությունը` մրցանակակիր
«Ճամպրուկ 2019». «Մեդիալաբի» համահիմնադիր Վահե Ներսեսյանի՝ «Դեպորտ» նկարազարդած պատմությունը` մրցանակակիր

Քիչ առաջ ամփոփվել են «Ճամպրուկ 2019» լրագրողական մրցույթի արդյունքները։ «Մեդիալաբի» համահիմնադիր, գլխավոր ծաղրանկարիչ Վահե Ներսեսյանի «Դեպորտ» նկարազարդած պատմությունն արժանացել է գլխավոր մրցանակներից մեկին՝  ներկայացվելով որպես ամենահուզիչ և օրիգինալ պատմությունը միգրացիայի թեմայով։

«Ճամպրուկ 2019» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթը այս տարի նշում է իր 10 տարվա հոբելյանը: Ողջ ընթացքում կազմակերպությունը մրցույթի միջոցով նպատակ է ունեցել մոտիվացնել և խրախուսել լրագրողներին՝ հարցեր բարձրացնել միգրացիայի ոլորտում, լուսաբանել և իրազեկել հնարավորությունների և խոչընդոտների մասին:

2019 թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակը` Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, բարձր են գնահատել մրցույթի մասնակիցների պատրաստած նյութերի լրագրողական կատարելությունը, համապատասխանությունը, մատուցման ձևաչափը և արդյունավետությունը։ Հաղթողների հանձնվել են մրցանակներ։

Միգրացիայի և լրագրության ոլորտում հայտնի և ճանաչված փորձագետները 81 հայտից ընտրել են  10 լավագույններին: Այս տարի 250.000 ՀՀ դրամին համարժեք մրցանակներ են շնորhվել 7 անվանակարգերում:

«Լավագույն վերաինտեգրման պատմություն» անվանակարգում հաղթող չի ճանաչվել, և հատուկ մրցանակ է շնորհվել միգրացիայի ոլորտի ամենահուզիչ և օրիգինալ պատմության՝ «Դեպորտի» համար։

deportation-arm-medialab-comics.jpg

«Դեպորտը» ներկայացնում է Գերմանիա տեղափոխված մի ընտանիքի պատմություն, որը օտար ափերում է հայտնվել ընտանիքի հոր կյանքը քաղցկեղից փրկելու համար, սակայն կարճ ժամանակ անց դեպորտ են արվել հետ՝ Հայաստան։

«Վահե Ներսեսյանը կարողացել է բարդ խնդիրը ներկայացնել չափազանց հուզիչ և զգայուն, ուղղակի խոսքեր չկան, կեցցես»,- հայտարարել է ժյուրի անդամ Գագիկ Եգանյանը։

«Դեպորտ»-ը ներառված է «Մեդիալաբի» www.Comics.am նախագծի պատմություններում։ Նախագծի շրջանակներում 2018-ին լույս է տեսել ՑԵՑ Comics հայերեն-անգլերեն նկարազարդ պատմությունների առաջին հատորը,  գրքի երկրորդ հատորը նախատեսվում է լույս ընծայել 2020-ին։