Երկրաշարժ Վանա լճում

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Տուշբա (Տուշպա) շրջանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։46-ի սահմաններում երկրաշարժ  է գրանցվել, գրում է Ermenihaber.am-ը։

4․9 մագնիուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարակից Աղրըում և Բիթլիս նահանգներում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7․62կմ խորության վրա՝ Վանա լճի տարածքում։ 

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5 բալ։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), առայժմ երկրաշարժի պատճառով լուրջ վնասների մասին որևէ հաղորդում չի ստացվել։