Ձեզ SMS կտան, կկարդաք, սկի չեք էլ հասկանա՝ ինչ եք կարդում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Մկրտչյանին. տեսանյութ

«Ես ձեր մեկնաբանությունների հետ համաձայն չեմ»,- այս մասին ԱԺ-ում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ մեկնաբանությանը:

«Եթե ձեր ուզածը դա է, դա ուրիշ խնդիր է»,- նշեց վարչապետը:

«ՀՀ-ն շահագրգռված է բոլոր ճանապարհների բացմամբ, ես մեկ անգամ չեմ ասել, և ԱԳՆ երեկվա հայտարարության մեջ էլ է դա հստակ արձանագրված է, որ մենք պատրաստ ենք և շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացմամբ»,- նշեց Փաշինյանը:

Աղբյուր՝ Factor.am