Սուրեն Գրիգորյանը՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու մասին

Արդարադատության արդեն նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է պաշտոնից ազատման պատճառը։

«Այսօր Վարչապետի որոշմամբ ազատվել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն, զուտ աշխատանքային պատճառներով։ Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ, շարունակելու եմ աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նախարարի տեղակալի պաշտոնն ինձ վստահելու համար»,- գրել է Գրիգորյանը։