ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, մի շարք ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան, հայտնել են, թե ինչու է Արմեն Սարգսյանն իր պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել արտերկից, գրում է Հայկական ժամանակը։
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում: Սրանով է պայմանավորված, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ: Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»,- նշել են ծառայությունից:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է հունվարի 23-ին։