Յուրաքանչյուր պահի սահմանային էսկալացիայի ալիքը հնարավոր է մեծանա: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արմեն Սարգսյանը:
«Այս պահին հրաձգություն, լարվածություն, բախումներ չկան, բայց յուրաքանչյուր պահի լարվածություն հնարավոր է, էսկալացիայի ալիքը հնարավոր է մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված, չի բացառվում, որ որևէ մի պետություն փորձի ապակայունացնել իրավիճակը», -հավելել է փոխնախարարը: