Ուկրաինական Տերնոպոլում ապամոնտաժել են Պուշկինի հուշարձանը

Ուկրաինական Տերնոպոլ քաղաքում ապամոնտաժել են ռուս հայտնի գրող Ալ. Պուշկինի հուշարձանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Որոշումը կայացրել է քաղաքային իշխանությունը: Ավելին, քաղաքապետը հայտարարել է, որ «այն ամենը, ինչ ռուսական է, պետք է ապամոնտաժել, այդ թվում՝ ռուս գրողի հուշարձանը»:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, սա երկրորդ դեպքն է, երբ Ուկրաինայում ազատվել են Պուշկինի հուշարձանից. մինչ այդ «ապառուսականացման» միջոցառումների շրջանակում նույն գրողի հուշարձանը ապամոտաժվել էր Ուկրաինայի Զակարպատյան շրջանի Մուկաչյովո գյուղում: