Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել

«Պատիվ Ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազգային Ժողովի աշխատակազմին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկությունը «Մեդիալաբին» հաստատեցին Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: