Իրանի արտաքին գործերի նախարարը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Երևանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Իրանական գործակալությունը հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնում:

Նշվում է, որ մինչ այդ Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Իրանական գործակալությունը հիշեցրել է նաև, որ Աբդոլլահիանը հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, ինչպես նաև մասնակցել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը: