Եթե ես մեր համակարգի ռեսուրսներից մեկ դրամ օգուտ եմ ստացել, ապա թող ենթարկվեմ պատասխանատվության. Էրիկ Գրիգորյան

«Եթե ինչ-որ օր պարզվի, որ ես մեր համակարգի ռեսուրսներից մեկ դրամ օգուտ եմ ստացել, ապա ես պատրաստ եմ ամբողջ ուժով պատասխանատվության ենթարկվել»,- ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

Նախարարի խոսքով՝ այս խոսակցությունները զավեշտի են ենթարկվում այն մարդկանց կողմից, ովքեր նախկինում օգտվել են ամեն ինչից, իսկ հիմա հայտնվել են անհարմար իրավիճակում: Նա նշել է, որ այսօր չկա նախկին իրավիճակը, երբ նախարարն օգտվում էր համակարգի ռեսուրսներից՝ ձուկ, փայտանյութ և այլն: Հարցին, թե նախկինում նման դեպք եղել է նախկինու, որի մասին ինքը տեղյակ է, նախարարը պատասխանել է, որ աշխատել է Արծվիկ Մինասյանի հետ, սակայն նման դեպքի մասին չի իմացել:

Շրջակա միջավայրի նախարարը կարծում է, որ օրենքները դիտմամբ այնպես են գրվում, որ լինեն սողանքներ, և հիմա հարկավոր է դրանք վերացնել, գրում է shantnews.am-ը: