Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ ազատվում է աշխատանքից:
«ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ: Եկավ ժամը հրաժեշտ տալու սիրած ու պաշտած գործին՝ թատրոնին, ավելի ճիշտ Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններին: Թատրոն, որին նվիրել եմ գիտակցական կյանքիս շուրջ 40 տարին: Ծառայել, ստեղծագործել: Ափսոս անավարտ ծրագրերը»,- գրել է նա: