Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր դեռ չեն ստացել 100 հազար դրամ միանվագ և 40+10 հազար դրամ աջակցությունները, կարող են դիմում լրացնել նոյեմբեր ամսվա համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումները կհաստատվեն այն դեպքում, եթե անձինք հանդիսանում են միանվագ 100 հազար դրամ աջակցության շահառու և ստացած կլինեն այն։
«Այսինքն, եթե դեռ չեք ստացել միանվագ դրամական աջակցությունը, կխնդրենք դիմել Միասնական սոցիալական ծառայությանը 114 հեռախոսահամարով, ստանալ պարզաբանում և դրանից հետո կկարողանաք նաև դիմել նոյեմբեր ամսվա աջակցությունը ստանալու համար»,-հավելել է Մանուչարյանը։