ԵՄ-ն մեկնարկում է նոր առաքելությունը Հայաստանում՝ օգնելու հիբրիդային սպառնալիքների դեմ. «Ազատություն»

Եվրամիության խորհուրդն այսօր մեկնարկում է Հայաստանում Եվրամիության գործընկերային առաքելությունը («EUPM» Հայաստան) Անվտանգային և պաշտպանական ընդհանուր քաղաքականության շրջանակում: Այդ խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել հայաստանյան իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և զարգացող անվտանգային մարտահրավերները հասցեագրելու կարողությունները, ասված է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

Պաշտոնապես հիմնադրված այս տարվա ապրիլի 21-ին՝ առաքելությունը կաջակցի Հայաստանի կարողություններին՝ դիմակայելու նման հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ կիբեռսպառնալիքներին, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտությանը, անօրինական ֆինանսական հոսքերին, նշված է հաղորդագրությունում: Մասնավորապես, առաքելությունը Հայաստանի ազգային հաստատություններին կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կօժանդակի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, հորիզոնական, կառավարության ամբողջ ներգրավմամբ մոտեցմանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում