Այն, որ որևէ ընկերություն պետական կամ տեղական կառույցին նվիրատվություն է կատարում՝ օրենքին հակասող ոչ մի խնդիր չկա:
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը: Հիշեցնենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանը հրապարակեց համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։ Ըստ «Հետք»-ի դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։ Խոսքը, մասնավորապես, «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի մասին է, որը քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։
Այն պատկանում է ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ: «Այստեղ կարևոր է, որ նվիրատուն հետագայում այդ փաստը չօգտագործի իր ընկերությունների համար արտոնություններ ստանալու համար»,- ասաց նա: Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը ևս աղբատար մեքենաներ է նվիրել, բայց Հայկ Մարությանը նշել էր, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Պատգամավորն անդրադառնալով այն բանին, որ քաղաքապետը ճիշտ տեղեկություն չի փոխանցել, նշեց, որ փաստաթղթերով Սամվել Ալեքսանյանի կողմից նվիրատվության փաստ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում.