Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «մոտ կլինեն» ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Այս մասին նոյեմբերի 23-ին Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նա նաև նշել է, որ սխալ էր 2008 թվականին Ուկրաինային դաշինքին անդամակցելու հրավեր չուղարկելը։
Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է նաև, որ Եվրոպան պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել Մոսկվային դադարեցնել Լեհաստանում իրականացվող «վտանգավոր» սադրանքները։
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավոր զրույցներում համաձայնել է, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրեն՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի օրինակով։
Այդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում ամբողջ դաշինքի դեմ։



















