ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան ասել է, որ կցանկանար տեսնել եվրոպական տարածքներում ռուսական ռազմական ագրեսիայի դադարեցումը՝ հույս ունենալով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արագ գործարք կկնքվի:
«Ես իսկապես հավատում եմ, որ դա միանգամայն հնարավոր է»,- Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:
Ամփոփելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումը՝ Թրամփը նշել է, որ քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնց ընթացքում ինքը Ռյուտեին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին:



















