Գերմանիայի Քյոլն/Բոնն օդանավակայանը անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով երկուսուկես ժամով դադարեցրել է աշխատանքը։
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ անհայտ անօդաչու թռչող սարքը նկատել են ուրբաթ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ից քիչ առաջ։ Դրանից հետո օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են բոլոր թռիչքներն ու վայրէջքները։
Օդային տարածքի փակման հետևանքով ավելի քան 30 չվերթ, հիմնականում Eurowings ավիաընկերության և UPS բեռնափոխադրող ընկերության, ուղղվել է այլընտրանքային օդանավակայաններ։
Կեսգիշերից մոտ կես ժամ անց Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը, իրավիճակը ստուգելուց հետո, դադարեցրել է տագնապի ռեժիմը և թույլատրել վերսկսել թռիչքները։
Անօդաչու թռչող սարքի ծագման և դրա հայտնվելու հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։



















