Մենք էլ ենք ուզում, որ Ամանորը ճոխ անցնի, բայց 750 հազար դոլա՞ր. էս ի՞նչ դուխով եք. Թեհմինա Վարդանյան. Տեսանյութ

Մենք էլ ենք ուզում, որ Ամանորը ճոխ անցնի, բայց 750 հազար դոլա՞ր. էս ի՞նչ դուխով եք. Թեհմինա Վարդանյան. Տեսանյութ
Մենք էլ ենք ուզում, որ Ամանորը ճոխ անցնի, բայց 750 հազար դոլա՞ր. էս ի՞նչ դուխով եք. Թեհմինա Վարդանյան. Տեսանյութ

Այս տարի ունենալու ենք աննախադեպ Ամանոր, որովհետև վերջին տարիներին Ամանորի ծախսերը չեն գերազանցել 40-50 մլն դրամը, իսկ այս տարի պետությունը և քաղաքապետարանը տրամադրում են մոտ 750 հազար դոլար:

Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ տարի քաղաքապետարանը 75 հազար դոլարով տոնածառ ձեռք բերեց:

«Այն ժամանակ արդեն հասարակության մեջ քննարկվեց այդ հարցը: Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք, որ էսքան գումար եք տալիս ամանորյա ծախսերին, շուրջ մեկ մլն դոլար եք տրամադրում Ամանորի ծախսերին, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ: Պարոն Սարգսյանն ասում է՝ կառուցելու ենք վերգետնյա անցում, որն արժենալու է 44 մլն դրամ: Սա ինչի՞ համար ենք անում: Ի դեպ, 5-ամյա ծրագրից հանել եք վերգետնյա անցումների կառուցումը, ինչը որոշ փողոցներում խիստ անհրաժեշտ է: Ունենք փլվող շենքեր, օրինակ՝ Արզումանյան 10-ը, իսկ մենք 300 մլն դրամից ավելի տալիս ենք, որ Նոր տարվա միջոցառում անե՞նք: Սա իսկապես ամենաթողություն է: Մենք ուզում ենք, որ Ամանորը անցնի ճոխ, բայց 750 հազար դոլա՞ր: Մենք էլի ժպիտով շարունակելու ենք նայել քաղաքացիների աչքերի՞ն»,- հայտարարեց «Լույս» խմբակցության անդամը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: